24/02/2021 09:30
«Հրապարակ». Սասուն Միքայելյանն ԵԿՄ-ում միայնակ է մնացել
«Հրապարակ» թերթը գրում է, որ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ղեկավարած կառույցում, կարելի է ասել, միայնակ է մնացել։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հին ԵԿՄ-ականները երես են թեքել իշխանություններից և համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։
«Միքայելյանի և իշխանության հենարանը մնացել են Սափեյանները և Արամ Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը», - թերթին ասել է աղբյուրը։
Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեև նրա կողքին, լավագույն դեպքում, 40-50 մարդ է մնացել։
Իսկ երեկ էլ Միքայելյանը հայտարարել է, թե ԵԿՄ-ում նոր՝ երիտասարդ մարդկանց են հավաքագրում։