24/02/2021 09:38
«Հրապարակ». Քաղավիացիան հերթական սկանդալի մեջ է, իոկ Տաթևիկ Ռևազյանն ընտանիքի հետ մեկնել է Մալդիվներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայ հասարակությունը քննարկում է հայկական ավիացիայի շուրջ ծագած հերթական սկանդալը՝ Boeing 737 տիպի օդանավի առևանգման և Իրանում կատարած վայրէջքի հետ կապված, Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածում, թե «Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:
Սակայն ամբողջ հարցն այն է, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այս օրերին Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ հանգստի է մեկնել։ Փետրվարի 7-ին, մեր տեղեկություններով, նա Երևան-Դուբայ-Մալդիվներ չվերթով մեկնել է Մալդիվյան կղզիներ հանգստանալու։ Սպասում էին, որ պետք է վերադառնար նախօրեին, սակայն դեռ չի վերադարձել։ Թեև կոմիտեում վաղուց հաշտվել են առանց ղեկավարի աշխատելու իրողության հետ»։