24/02/2021 17:37
Վարելու իրավունք չունեցող անձանց ոստիկանությունից հորդորում են խուսափել տրանսպորտային միջոց վարելուց, հատկապես՝ ոչ սթափ վիճակում
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ են այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։
Վարելու իրավունք չունեցող անձանց ոստիկանությունից հորդորում են խուսափել տրանսպորտային միջոց վարելուց, հատկապես՝ ոչ սթափ վիճակում։