24/02/2021 12:36
Բախում՝ ոստիկանների ու վարչապետի հրաժարականը պահանջող ակտիվիստների միջև (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները փորձեցին մտնել նաև Տնտեսագիտական համալսարանի շենք:
Սակայն բուհի դարպասները կողպված էին: Ներս մտնել փորձող ակտիվիստների ու ոստիկանների, այդ թվում՝ կարմիր բերետավորների միջև բախում սկսվեց:
Որոշ ժամանակ հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ոստիկաններն իրենց հայտնել են՝ համալսարանի դարպասները կողպելու որոշումը բուհի ղեկավարությանն է:
Ի վերջո, անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաջողվեց մտնել շենք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով ահնազանդության ակցիայի մասնակիցները մտել են Երևանի պետական համալսարանի շենք:
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է, ինչ «Հարենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Ակցիաները շարունակական են լինելու: