24/02/2021 14:02
Վերջին տվյալներով՝ պատերազմում վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի, 600 անձի էլ հաշմանդամության կարգ է տրվել
Վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից հետո հաշմանդամության կարգ է տրվել շուրջ 600 անձի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ասուլիսում տեղեկացրեց, որ հաշմանդամության առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173, երրորդ խումբ՝ 335:
Նրա խոսքով՝ շուրջ 150 անձի հաշմանդամություն առհասարակ չի սահմանվել:
Վերջին տվյալների համաձայն՝ պատերազմի հետևանքով վնասվածք ստացած շուրջ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի: Նրանցից 99-ին արդեն մասնագիտական խմբերն այցելել են:
Ստեփանյանի խոսքով՝ այս պահին արտերկրում պրոթեզավորում իրականացնելու կարիք չկա: