25/02/2021 11:19
Աբու Դաբիում ռազմատեխնիկական ցուցահանդեսի ձախողման պատասխանատուները կպատժվեն. Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որտեղ Հայաստանի մասնակցության ձևաչափի հետ կապված ու ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված խնդիրներ էին առաջացել:
Նա ասաց, թե այդ կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակել:
«Ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, իհարկե, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են», - ասաց նա: