25/02/2021 19:29
ԵՄ-ն հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել
Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին, բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:
«Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին: Մենք միջոցառումների բոլոր մասնակիցներին կոչ ենք անում հանգստություն ցուցաբերել և խուսափել հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման», - ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ում ընդգծել են, որ բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով:
«Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն արձագանքել մարտահրավերներին», - ասվում է փաստաթղթում:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրել նրան իր ժողովրդի դեմ ուժ չկիրառել: Փաշինյանը հայտարարել է, որ զինված ուժերի հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Դրանից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը, ըստ մամուլի հրապարակումների, ծաղրում էր «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը:
Հինգշաբթի Երևանում անցկացվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմադիրների կողմնակիցների բողոքի ակցիաները: Նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիրները հավաքվել էին խորհրդարանի առջև և փակել հարակից Բաղրամյան պողոտան: Ընդդիմությունը հայտարարել է, որ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցերն անորոշ ժամանակով են լինելու: Ավելի ուշ, Փաշինյանը հայտարարել է իր ակցիայի ավարտի մասին և կոչ արել քաղաքական ուժերին խորհրդակցությունների: