25/02/2021 16:36
Իրանում կարտադրվի ծանր հեռահար գործողության ԱԹՍ
Իրանն իր առաջին լայնամասշտաբ մարտական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) արտադրության վերջին փուլում է, որն ունակ է մինչև 3000 կմ տարածություն հաղթահարել, հայտարարել է Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն:
Kaman-22 ծածկագրով ԱԹՍ-ն նախագծվել և մշակվել է երկրի օդուժի պահանջներին համապատասխան, նշել է Նասիրզադեն, հաղորդում է իրանական Press TV- ն:
Ըստ տեղեկատվության՝ Kaman-22-ը հագեցած է տարբեր տեսակի «խելացի» զինամթերքով, ինչպես նաև տարբեր օպտիկական և էլեկտրոնային սարքավորումներով: Հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքն ունակ է 24 ժամ օդային առաքելություններ իրականացնել: