25/02/2021 09:26
«Հրապարակ». Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները մոտ օրերս ժամանելու են Երևան
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ ի դեմս «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Մոնարխի» սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի և Կամո Ավագումովի, մոտ օրերս ժամանելու են Երևան։ Մարտի 2-ին Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի 60-ամյակն է։
Այն, մեր տեղեկություններով, նշելու են Կարապետյանների կառուցած նոր ռեստորանում, որը կոչել են «Բենեդիկտ»։ Այսինքն՝ այդ օրը «երկուսը մեկում են անելու»՝ և՛ ռեստորանի բացումը, և՛ ծննդյան արարողությունը»։