25/02/2021 21:09
ՆԱՏՕ-ն հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին, հորդորում խուսափել էսկալացիայից
ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը, Twitter-ում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը մեր գործընկեր երկրում՝ Հայաստանում: Կարևոր է խուսափել արտահայտություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության», - գրել է նա: