25/02/2021 16:50
Պենտագոնը վստահ է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ-ի և Եվրոպայի համար
Ռուսաստանը սպառնալիք է ԱՄՆ-ի և նրա եվրոպական գործընկերների համար՝ չնայած Մոսկվայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, հայտարարել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության ղեկավար գեներալ Թոդ Ուոլթերսը: Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Գեներալի խոսքով՝ Ռուսաստանն, իբր, «ապակայունացնող ու չարամիտ գործողություններ է իրականացնում», որոնցից շատերն իրականացվում են Եվրոպայի կողքին:
«Ռուսաստանը շարունակում է մնալ մշտական սպառնալիք ԱՄՆ-ի և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար», - ասել է Ուոլթերսը:
Նա նաև մեղադրել է Ռուսաստանին և Չինաստանին «Արկտիկան ռազմականացնելու համար»:
Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար: