25/02/2021 15:58
Բանակն ու ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին պետք են միայն ինքնագովազդով զբաղվելու համար. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազատության հրապարակում անդրադառնալով վարչապետի գործողություններին՝ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը թև ու թիկունք չկագնեց իր բանակին:
«Այս իշխանության ղեկավարն կողքն է հավաքում իր համախոհներին: Ես որևէ մեկին չեմ մեղադրում իր տեսակետի, բազմակարծության համար, բայց ինչո՞ւ այդ նույն բանը հանրապետության վարչապետը, այսպես կոչված, գերագույն հրամանատարը պատերազմի ժամանակ չարեց, որովհետև դա իրեն պետք չէր», - ասաց Սեյրան Օհանյանը:
Նա ավելացրեց, որ բանակը, ժողովուրդ Փաշինյանին պետք են միայն ու միայն ինքնագովազդով զբաղվելու համար:
Օհանյանը նաև հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ հանարպետության վարչապետը հոծ բազմությամբ գնաց Եռաբլուր՝ գրկելով զոհված զինծառայողների հարաազատներին: Նախկին նախարարն արձանագրեց՝ այդ նույն բանը Փաշինյանը չարեց պատերազմի ժամանակ:
«Ժողովրդին հավաքեր, գնար, մարտի դաշտում գրկեր հայոց հրամանատարին և հայոց բանակի զինվորին, որպեսզի հետագայում ինքը չգրկեր զոհված ազատամարտիկների, զինծառայողների հարազատներին: Թև ու թիկունք չկանգնեց իր բանակին», - բարձրաձայնեց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ Փաշինյանը հիմնահատակ ջախջախել է ժողովրդի միասնության գաղափարը պատերազմի ժամանակ: