25/02/2021 13:11
68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով. դիմումների ընդունման գործընթացը մենկարկել է
Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով տրամադրվելիք 68,000 դրամ աջակցությունը ստանալու համար դիմումների ընդունման գործընթացը մենկարկել է։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 63 և ավելի տարեկան արցախցի կենսաթոշակառուներն, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացողները դիմում չեն ներկայացնի․ նրանց աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ամիս՝ կենսաթոշակների վճարման ցուցակների հիման վրա։
Ծրագրի մյուս շահառուները պետք է դիմում լրացնեն՝ այցելելով օոliոe.ssa.am կայքէջի համապատասխան բաժին: