25/02/2021 11:40
Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները շարունակվում են. պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը
պայթեցման աշխատանքներ են նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ և Դաշուշեն համայնքների տարածքներում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք:
Տեղեկատու հեռախոս՝ 911։