25/02/2021 17:31
Քննչական կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից. ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, զերծ մնալ անօրինական գործողություններից և նախազգուշացնում, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի:
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները», - ասված է հայտարարությունում։