26/02/2021 11:52
Եթե իրենց օրակարգից դուրս է, փաստացի քաղաքական բոյկոտ են անում. ընդդիմադիր պատգամավորը՝ մեծամասնության մասին
Եթե իրենց օրակարգից դուրս է, փաստացի քաղաքական բոյկոտ են անում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով այսօր նախատեսված Ազգային ժողովի խորհրդի նիստին։
«Քվորում ապահովելու ժամանակ առայժմ կա, բայց ԱԺ ղեկավարությունը և «Իմ քայլ»-ի խորհրդի անդամները չեկան, դա նշանակում է, որ կա՛մ իրենք կրկին ունակ չեն սթափ գնահատելու իրավիճակը, կա՛մ որոշել են պարզապես ձեռքով անել ամեն ինչի վրա, և չգիտեմ՝ ինչ օրակարգով շարժվել: Սա օրակարգ չէ, սա զավեշտալի իրավիճակ է», - ասաց պատգամավորը: