26/02/2021 16:25
Ունես երեք տարբերակ՝ կա՛մ ժողովուրդն է վերջդ տալու, կա՛մ օրենքը, կա՛մ Աստված. Աշոտյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը բեկումնային է համարում։ Ըստ նրա՝ այս վիճակին հանգեցրել է կառավարությունը։
Արմեն Աշոտյյանը նշում է՝ բանակը երեկ ցույց տվեց, որ չի կաշառվում։
ՀՀԿ փոխնախագահն աննախադեպ է համարում, որ Թուրքիայի արտագործնախարարությունն իր սատարումն է հայտնում ՀՀ գործող իշխանությանը. «Ինչո՞ւ, այդ երբվանի՞ց»։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի մասին, որում նա ասաց, թե «Իսկադները» չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով, Աշոտյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «Սերժ Սարգսյանին մերժված ասելու համար կազմակերպեց մի ժամանոց ապուշություն»։
«Այո, ավելի լավ է մերժված լինել, քան՝ դավաճան ստահակ», - նշեց Աշոտյանը։
Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը խայտառակ է լինում։
«Ախր էլ ի՞նչ պետք է անի էս մարդը, որ հասկանաք՝ ինքը քաղաքական բովանդակությամբ թուրք է», - նշեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ունի երեք տարբերակ։
«Կա՛մ ժողովուրդն է վերջդ տալու, կա՛մ՝ օրենքը, կա՛մ Աստված, կա՛մ երեքը միասին», - նշեց Աշոտյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։