26/02/2021 15:34
Շուրջ 5,800 քաղաքացի ավանդների դիմաց շուրջ 1,2 մլրդ դրամի փոխհատուցում է ստացել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ շուրջ 5,800 քաղաքացի 2020 թվականի ընթացքում ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց շուրջ 1,2 մլրդ դրամի չափով փոխհատուցում է ստացել։
Նախարարությունից նշում են, որ 2021 թվականին ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։