26/02/2021 12:29
Նախագահը հրամանագիր է ստորագրել
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Էսթերա Մկրտումյանին դեսպանի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի,
Էսթերա Մկրտումյանին հետ կանչել Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - նշված է հրամանագրում: