27/02/2021 13:05
Արա Սաղաթելյանի գործն ուղղակի կարված է և դա ծիծաղելի է. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի նկատմամբ հարուցված գործը քաղաքական բնույթ ունի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Սա ուղղակի կարված գործ է», - ասաց քաղաքագետը։
Նա նշեց թե դա, իհարկե, ապացուցել չի կարող, բայց թե ինչպես է այդ ձերբակալությունը տեղի ունեցել, ովքեր են ձերբակալվել, ինչ կոնտեքստում է այդ ամենը տեղի ունեցել, ծիծաղելի է։
«Ես չեմ կարող մտածել, որ դա պատահական է», - ասաց Իսկանդարյանը։
Ասուլիսին ներկա մեկ այլ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ ասաց, որ այդ ձերբակալությունը քաղաքական բնույթ ունի՝ նշելով, թե հետպատերազմյան շրջանում ձերբակալվում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են ադրբեջանական ագիտացիայի դեմ։