27/02/2021 15:53
«Անվտանգության գոտու հարցը չպետք է քննարկվի». Կապանի քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից և ռուս խաղաղապահի այցից
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը Կապանում հանրահավաքի ժամանակ սահմանային իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց, ասաց, որ մինչ այս այդ մասին չի խոսել, որ լրացուցիչ լարվածություն չառաջացնի ԳՇ-ի և կառավարության միջև:
Փարսյանը, մատնանշելով նոյեմբերի 9-ի հայտարարության կետը, թե ԶՈՒ-ն կանգնում է այնտեղ, որտեղ այդ պահին կանգանած է, ասաց, որ մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրել էին այնպիսի բնագծեր, բարձունքներ, որ ամբողջովին ապահովում էին բնակավայրերի անվտանգությունը:
Բայց մտավախություններ ունենալով՝ քաղաքապետը հանդիպել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:
«Ասեց՝ ԶՈւ-ն շատ բան անել չի կարող, դիվանագետները պետք է փորձեն հարցեր լուծել, բայց, միանշանակ, անվտանգության գոտու հատվածի հարցը չպետք է քննարկվի բանակցությունների ընթացքում, ոչ միայն չպետք է քանարկվի, այլ եթե անհրաժեշտությունն էլ լինի՝ կռիվ ենք տալու: Ասաց՝ ամրանալ: Ամրացանք, կառուցեցինք երկրորդ, երրորդ պաշտպանական բնագծերը: Բայց դեկտեմբերին հյուր եկավ խաղաղապահ զորքերից մեկն ու հարցրեց՝ ե՞րբ ենք պատրաստվում բնագիծը զիջել: Մնացի շիվարած: Ասաց՝ տեղյա՞կ չեք, քաղաքական ղեկավարությունը չի՞ ասել», - պատմեց Կապանի քաղաքապետը: