27/02/2021 11:07
Փաշինյանի որոշմամբ Դիլիջան և Թումանյան համայնքներում ղեկավարների պաշտոնակատարների տեղակալներ են նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Սարգսյանը։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Մխիթարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել բենզալցակայանի նախկին աշխատակիցը, ով անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու»: