27/02/2021 15:11
Սասուն Միքայելյանը պետք է հիշի՝ ում աթոռին է նստած. սպարապետ Վազգենի աթոռն է. Աշոտ Մինասյան
Սպան իր խոսքի տերն է, չեմ կարծում՝ որևէ մեկը հրաժարվի, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ անդրադառնալով ԶՈՒ հայտարարությանը:
Դիտարկմանը, թե ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը փորձել է ապացուցել, որ ԵԿՄ-ն կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին՝ Մինասյանն ասաց. «Սասուն Միքայելյանը պետք է հիշի՝ ինքն ում աթոռին է նստած: Դա սպարապետ Վազգենի աթոռն է, ով եղել է ժողովրդի կողքին»:
Աշոտ Մինասյանը վստահ է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը չի ստորագրի:
Նա նաև կարծիք հայտնեց, որ ազգային անվտանգությունը բանակի դեմ դուրս չի գա: Վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանին էլ չի հաջողվի փախուստի դիմել: