27/02/2021 16:25
Մենք երբեք չենք հրաժարվում. ԱԳ նախարարը՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումների մասին
Մենք երբեք չենք հրաժարվում հանդիպումներից, «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, և ընթանու՞մ են արդյոք բանակցություններ երկու երկրների ղեկավարների հանդիպման կազմակերպման վերաբերյալ:
«Սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն դրա անցկացումն արձանագրելու նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Նախևառաջ, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման, հստակ օրակարգի ձևավորման մասին է, և, ինչը պակաս կարևոր չէ, այն պետք է ընթանա մյուս կողմի՝ պայմանավորվածությունները պահպանելու կարողության առկայության դեպքում», - նշել է նախարարը: