27/02/2021 14:02
Դատարան ուղարկված գործերով 3 անձ «օրենքով գողի» կարգավիճակ է ունեցել
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Քննված 16 քրեական գործերից 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»», - նշել է նա: