28/02/2021 19:58
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին՝ ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում
«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում:
«Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։
Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։
Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:
Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը», - ասված է հաղորդագրությունում: