«Մեր շոու-բիզնեսը հարսանիքի մասին է»․ Ինչպես ֆուտբոլի մասին երազող տղան դարձավ երգիչ

01/03/2021 21:09

«Մեր շոու-բիզնեսը հարսանիքի մասին է»․ Ինչպես ֆուտբոլի մասին երազող տղան դարձավ երգիչ


Երգիչ Արմեն Նազարյանին՝ նույն ինքը Արմենիին հանդիպեցի ընդհանուր ընկերական շրջապատում: Հետաքրքիր ձայն ուներ ու այդ պահին երգում էր Սայաթ-Նովա: Հետո արդեն պարզվեց, որ նման կերպ երգելու համար պարտական է տատիկին: Մեր զրույցը սկսեցինք հենց Սայաթ-Նովայից ու տատիկից:

- Անկեղծ եմ ասում,ես դեռ չեմ լսել մեկին, որ տատիկիս նման գեղեցիկ ներկայացնի Սայաթ-Նովայի երգերը: Միշտ ասում էր՝ «Արմեն, Սայաթ-Նովայի երգերին պետք է շատ զգույշ մոտենաս, քանի որ մելիզմներն ու ելևէջները շատ գրագետ ու ճիշտ պետք է կատարես»:

- Արմեն, սկսենք սկզբից, ի՞նչպես հայտնվեցիք երգարվեստում:

- Ոչ մեկի համար զարմանալի չէր,որ ես ընտրեցի երգարվեստը։ Երաժիշտի ընտանիքում եմ ծնվել, մորեղբայրս նույնպես երաժիշտ է, պապիկս թառահար է եղել, դե տատիկիս մասին արդեն խոսեցինք։ Բայց անկեղծ ասեմ՝ երգիչ լինելը չի եղել իմ մանկության երազանքը: Երկար տարիներ զբաղվում էի ֆուտբոլով ու այդ ասպարեզում բավականին մեծ հաջողությունների էի հասել։ Բոլորն ինձ «Պելե» էին ասում: Ավելին ասեմ, Հայաստանից ինձ և ևս մեկ հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից: Սակայն ես այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակ»-ում, քանի որ զորակոչային տարիքում էի։ Իհարկե, ինձ օրենքով հասնում էր տարկետում, սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար, որն, իհարկե, մենք չվճարեցինք: Արդյունքում զորակոչվեցի բանակ ու հենց այդտեղ էլ ավարտվեց սպորտային կարիերաս: Ֆուտբոլին զուգահեռ զբաղվում էի նաև պրոֆեսիոնալ պարով, սակայն դա էլ դադարեցրեցի, քանի որ մահացավ պարիս ուսուցիչն ու իրենից հետո չկարողացա այլևս շարունակել:

- Կարո՞ղ ենք ասել, որ ֆուտբոլը կորցրեց, բայց երգարվեստը գտավ:

- Իհարկե (ժպտում է, հեղ.): Բայց ազատ ժամանակ ֆուտբոլի դաշտն ինձ կանչում է, ու ընկերներով պարբերաբար գնում ենք ֆուտբոլ խաղալու: Իսկ երգի ասպարեզ մուտքս շատ հետաքրքիր էր. իմ առաջին քայլերի համար շնորհակալ եմ Սամվել Ամիրախյանին: 2004 թ. էր, մենեջեր էի աշխատում «Armenian Music Center»-ում, իսկ Սամվելն այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում ու երգիչ-երգչուհիները հիմնականում այդ կենտրոնից էին օգտվում։ Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում, ու ով լսում էր ձայնս, հարցնում էր, թե ինչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում: Մի անգամ էլ Սամվելին իմ լավ ընկեր Գևորգ Մեհրաբյանն ասել էր, որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելի հետ գնացինք Կոնսերվատորիա, ինձ լսեց Արմանուշ Լևոնվնան ու ասաց, որ պետք է երգեմ։ Այդ օրվանից սկսվեց մեր համագործակցությունը։ Մուտքս եղավ «Երգս քեզ նվեր» երգով, որի երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերն Ավետ Բարսեղյանն է գրել: Երգը շատ սիրվեց, ու այն հնչում էր տարբեր միջոցառումների ու համերգների ժամանակ: Սկսվեց մեր տքնաջան ու ստեղծագործական աշխատանքային բուռն գործունեությունը: Երգեր էի ձայնագրում, թողարկեցի սինգլ, տեսահոլովակի համար պատրաստ էին մի քանի երգեր, բայց դժվար շրջան սկսվեց, ու ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դադարեցրեցինք մեր համագործակցությունը:

- Արմեն, իսկ ինչո՞ւ բեմանական անունդ ընտրեցիր Արմենի։

- Դա Սամվելի ձեռքի գործն է։ Երբ որևէ երգ էինք ձայնագրում, ծանոթներն անընդհատ հարցնում էին Սամվելին, թե Արմենի երգը կամ տեսահոլովակը ե՞րբ պատրաստ կլինի։ Ու մի օր էլ Սամվելն ասեց, որ շատ բեմական է հնչում «Արմենի» անունը, ու էդպես Արմենը դարձավ Արմենի։ Ու իսկապես, այն բավականին հիշվող է, բացի դա էլ, իմ անունից շատ չենք հեռացել։

- Ինչո՞ւ և ինչպե՞ս հայտնվեցիր ԱՄՆ -ում։

- Կյանքս այնպես է դասավորվել, որ ժամանակ առ ժամանակ ես ամեն ինչ սկսում եմ զրոյից: Հումորով ասում եմ՝ «երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում: Բայց ես չեմ հիասաթափվում, քանի որ ունեմ սպորտային համառություն: Մոտ 4 տարվա դադարից հետո նորից սկսեցի երգել: Սկզբում երգում էի քավր տարբերակներ, այլ ոճի երգեր, բայց հետո հասկացա, որ պետք է երգեմ այնպիսի երգեր, որոնք հոգեհարազատ են ինձ: Ու չսխալվեցի, հանդիսատեսն ինձ սիրեց հենց այս ոճում:

- Ամերիկայի, այսպես ասած, հայկական շոու-բիզնեսը շա՞տ է տարբերվում հայաստանյան շոու-բիզնեսից։

- Սկզբնական շրջանում կար տարբերություն, բայց հիմա, եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ, կասեմ՝ «երկու տարբեր ֆիլմեր են, բայց նույն իմաստն ունեն»: Մեր շոու-բիզնեսը դարձել է հարսանիքի մասին: Այսինքն, երգի ընտրությունից սկսած՝ տեսահոլովակից վերջացրած, ամեն ինչ արվում է, որ դու պահանջված լինես հարսանիքներում: Լա՞վ է, թե՞ վատ՝ այլ հարց է, բայց դա է իրականությունը:

- Օվկիանոսից այն կողմ ո՞ւմ հետ ես աշխատում և ո՞վ է զբաղվում քո պրոդյուսինգով:

- Հիմնականում ինքս եմ զբաղվում: Երբ նոր էի եկել ԱՄՆ, համագործակցության զանգ ստացա երգահան Արամ Ավագյանից: Մեկ տարվա ընթացքում մենք պետք է նոր երգեր ձայնագրեինք, նաև դուետների տեսքով, տեսահոլովակներ նկարահանեինք, ու համերգային գործունեություն ծավալեինք: Սակայն այդ ամենը չիրականացավ, քանի որ մեծ գումար էր անհրաժեշտ: Արդեն երկրորդ անգամ որոշեցինք դադարեցնել համագործակցությունը:

Հետո սկսեցի համագործակցել մի շարք երաժիշտների ու գործիքավորողների հետ, որոնց թվում են «Կարեն-Սևակ», «Արթուր-Բինա», «MG at 9120 media» փրոդաքշենները, Գուրո Գասպարյանը, Արա Թորոսյանը՝ Մուրզոն, մի քանի գործ ստեղծել ենք Արսեն Բարասմյանի հետ: Երկու երգ ունեմ, որի հեղինակն է Մելոն։

Սակայն երգերիս գերակշիռ մասի հեղիակները տաղանդավոր ընկերներս են՝ Ռիչարդ Մադլենյանը և Գրիգոր Կյոկչյանը։ Իսկ վերջերս մեր պրոֆեսիոնալ թիմին միացավ գործիքավորող Մարտին Միրզոյանը։ Իսկապես, այժմ կողքիս շատ տաղանդավոր մարդիկ են, որոնք իրենց գործի գիտակ են: Իմ ստեղծագործական կյանքում նրանց լուման մեծ է։ 

Հուսամ՝ մեր համագործակցությունը երկար կյանք կունենա ու այդ համագործակցությունից դեռ շատ երգեր կծնվեն:

- Այս պահին ստեղծագործական ի՞նչ փուլում ես։

- Հիմա աշխատում եմ մի քանի երգի վրա: Անցած տարի եկա Երևան, երեք նոր երգի տեսահոլովակ պետք է նկարահանեինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Բոլոր աշխատանքները դադարեցվեցին ու ես, ինչպես այդ օրերին բոլորը, կամավորական աշխատանքով սկսեցի զբաղվել, որի մասին, իհարկե, չեմ մանրամասնի: Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ վերադարձա ԱՄՆ։ Հավատացե՛ք, օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չէր ապրել բնականոն կյանքով, երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է, ընկերներիցդ, բարեկամներիցդ շատերը սահմանին են: Հիմա քիչ-քիչ վերադառնում եմ կյանք, ու արդեն պատրաստել եմ 4 նոր երգ, որոնք կունենան նաև տեսահոլովակներ։

- Արմեն ասացիր,որ քո «ամենասիրելի դժվարությունը» պարբերաբար ուղեկցում է քեզ, բայց դու շարունակում ես համառորեն առաջ գնալ։ Կասե՞ս համառությանդ բանաձևը։

- Շատ պարզ է, ինձ օգնում է սպորտային համառությունս։ Երբ ուսումնասիրում էի իմ սիրելի մարզիկների կենսագրությունը՝ ֆուտբոլիստ Ռոնալդոյի, երջանակահիշատակ աշխարհահռչակ բասկեբոլիստ Քոբի Բրայանի՝ նկատեցի, որ իրենց ճանապարհն էլ հեշտ չի եղել, բայց իրենք այսօր աշխարհ են շուռ տալիս։ Կա չգրված օրենք՝ եթե անգամ բոլոր դռները փակվել են քո առաջ, դու չպիտի հիասթափվես, ուղղակի գործդ պետք է շարունակես անել: Հաստատ մի օր մի դուռ բացվելու է: Որքան էլ քեզ այցելի դժվարությունը, այնքան պիտի համառ լինես, որ հաղթես իրեն: Օրինակ՝ ես չեմ հրաժարվել իմ նպատակից, որ օրերից մի օր զուգերգ եմ ձայնագրելու ամերիկյան հայտնի արտիստներից մեկի հետ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:34 Արման Թաթոյանն այսօր Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքների հետ Այսօր, 12:26 Ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը. Արցախի ՄԻՊ Այսօր, 12:18 Ապրիլի 14-15-ը կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը Այսօր, 12:12 Ալիևը Պուտինի հետ քննարկել է «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորներ հայտնաբերելու մասին տեղեկատվությունը. Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա Այսօր, 12:08 Եթե Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Ալիևին, դա սեփական ծոծրակը տեսնելն է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Այսօր, 11:58 Ռուս սակրավորներն ականազերծում են Ղարաբաղի Մարտակերտի մատույցներում գյուղատնտեսական նշանակության հողերը Այսօր, 11:46 Հայկ Մարությանը մեկնել է Արցախ Այսօր, 11:40 Ալիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց «Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում» Այսօր, 11:33 Եթե պատկերացում չունեք թանկացումները կանխելու վերաբերյալ, ինչպե՞ս եք գնում հանրային շահ սպասարկելու. պատգամավորը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին (Տեսանյութ) Այսօր, 11:25 Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն. Արցախի ԱԻՊԾ Այսօր, 11:10 Ո՞ւր ա մեր ԱԳՆ հայտարարությունը. ձեզ թվում է՝ հայերենով Ալիևին շան տուր եք տալիս, ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա. Մարուքյանը՝ իշխանությանը (Տեսանյութ) Այսօր, 11:01 Բաքվում արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված, «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. Արման Թաթոյան Այսօր, 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 726 դեպք, մահացել է 24 մարդ Այսօր, 10:51 Կանադան արգելել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ կապված Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության հետ Այսօր, 10:43 Պարտադիր չէ՝ Ադրբեջանում պուրակ բացվի, որ հասկանաք, թե չի կարելի նման հանցագործ ռեժիմի հետ տնտեսական կամ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություն վարել. Տարոն Սիմոնյան Այսօր, 10:40 Կարելի է ավարտված համարել դիսկուրսը՝ թշնամի՞ են արդյոք Թուրքիան և Ադրբեջանը. այո՛, թշանամի են. Արման Աբովյան Այսօր, 10:34 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա այցը հետաձգվել է Այսօր, 10:31 Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է, որ մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ը զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նշագիծը սահմանել մինչև դեկտեմբերի 31-ը Այսօր, 10:28 Թուրք-ադրբեջանական սպառնալիքների համատեքստում հայկական քաղաքական հարթակում հնչող ձևակերպումները մտահոգիչ ու անթույլատրելի են. Պատգամավոր Այսօր, 10:21 Արշակ Կարապետյանի վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր. Փորձագետ Այսօր, 10:16 Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում Այսօր, 10:10 Սուրեն Գրիգորյանի պատգամավորական մանդատը տրամադվեց «Իմ քայլը» դաշինքից Վահագն Ալեքսանյանին Այսօր, 10:06 Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է Այսօր, 10:05 «Հրապարակ». Գերիների վերադարձի մասին լուրի սկզբնաղբյուրը հենց վարչապետ Փաշինյանն է եղել Այսօր, 10:02 «168 Ժամ». Ծնողները գիտակցում են, որ իշխանությունն իրենց բողոքի հավաքներին արհեստական ուժ են ապահովում՝ հող ստեղծելով զորքի Արցախից դուրսբերման համար Այսօր, 10:00 «Հրապարակ». Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Խաբում են ու խաբվում Այսօր, 09:55 «Փաստ». Իշխանությունները մտադրություն ունեն փոխել իրենց նախընտրական միավորի անվանումը Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է բավարարել պողոսների ակնկալիքները՝ շոուներ բեմադրելով Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Նվազել են պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը Այսօր, 09:50 «Հրապարակ». Այս իշխանություններին հաջողվեց անգամ զոհվածների ու գերիների հարազատների մեջ պառակտում մտցնել Այսօր, 09:49 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է մոտ 400 բեռնատար Այսօր, 09:46 Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ 12/04/2021 20:53 Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը. խոսել են Արցախից, գերիներից, ՀՀ ներքաղաքական իրավիճակից 12/04/2021 20:11 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է կատարում 1055 անհետ կորած զինծառայողի ընտանիքների 12/04/2021 20:02 «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը վայր է դնում լիազորությունները 12/04/2021 19:51 «Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ». ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ 12/04/2021 19:45 Արտակ Դավթյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին 12/04/2021 19:35 «Բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք». Ստացվել է Քոչարյանի և մյուսների գործով դատարանի որոշումը 12/04/2021 18:30 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 359-ով 12/04/2021 18:14 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 136 միլիոնը 12/04/2021 18:05 Պատերազմի հանգամանքների հետաքննությունը և պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է. կպատժվեն բոլորը. Միքայել Մինասյան 12/04/2021 18:00 ԵՄ ԱԳՆ ղեկավարներն ապրիլի 19-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Դոնբասում տիրող իրավիճակը 12/04/2021 17:44 «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է 12/04/2021 17:35 Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման վերաբերյալ հերթական նիստը 12/04/2021 17:33 «Իմ նպատակն է՝ մեր զոհված տղաների ընտանիքները գոնե նյութական առումով ոչ մի բանի անհրաժեշտություն չունենան». Գերմանիայից ժամանած Սարդարյաններն այցելել են զոհվածների ընտանիքներին 12/04/2021 17:27 33 հարց՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում 12/04/2021 17:23 Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը 12/04/2021 17:19 Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ, զինվորներին հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր 12/04/2021 17:07 Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչը 12/04/2021 16:49 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 29 պատահար. 46 մարդ վնասվածք է ստացել 12/04/2021 16:36 Դանիայի բնակիչները բողոքում են «պատվաստումների անձնագրերի» դեմ 12/04/2021 16:25 Մշակվում է պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց աջակցության ծրագիր. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել 12/04/2021 16:10 Կրեմլը հերքում է Զելենսկիի և Պուտինի զրույցի անցկացման հարցումը 12/04/2021 16:05 Արցախյան պատերազմում սիրիացի վարձկան-ահաբեկիչների մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 12/04/2021 15:51 2020թ.-ի կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են քրեական հետապնդման ենթարկվել 12/04/2021 15:39 Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակի ղեկավարը հայտարարել է՝ պատրաստ են մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնմանը. «Հենակետն» ամփոփել է շաբաթը 12/04/2021 15:32 Սահմանամերձ դարձած Որոտանում դեպի այգիներ տանող անվտանգ ճանապարհ է կառուցվում 12/04/2021 15:26 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 12/04/2021 15:14 «TIGRANE` Շշունջս քամուն»․ համաշխարհային պրեմիերա՝ Հայկ Մելիքյանի մենահամերգին 12/04/2021 15:00 Երևանի պետական համալսարանը փլուզվում է 12/04/2021 14:50 Չեխիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է հրաժարական տալու մասին 12/04/2021 14:36 Հնդկաստանը դադարեցնում է COVID 19-ի բուժման համար օգտագործվող դեղամիջոցի արտահանումը 12/04/2021 14:20 «Այսպես բրախած հայկական բանակը երբեք չի եղել». Ըստ Աշոտյանի՝ Մոսկվան է Հայաստանի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը 12/04/2021 14:16 Հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան գյուղատնտեսական որևէ ապրանք չի ներմուծվել. Փոխնախարար 12/04/2021 14:05 Մրցակցության հանձնաժողովը մոլորեցնում է հանրությանը․ իրականում կաթնամթերքի գները բարձրացել են. Սուրեն Պարսյան 12/04/2021 14:00 2018-ի պատասխանը շատ շուտով կտա Սերժ Սարգսյանը 12/04/2021 13:57 Ջրառատ գյուղի ջրամատակարարումը մեկ օրով կդադարեցվի 12/04/2021 13:52 «Ռազմագերիների մասով դիվանագիտությունը սատկած է». Աշոտյանը «Մեկ պատգամավոր, մեկ ռազմագերի» պրոյեկտ է առաջ քաշում 12/04/2021 13:47 Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից 12/04/2021 13:43 Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում. ԿԽՄԿ-ն լուսանկերներ է հրապարակել 12/04/2021 13:37 Վրաստանում հայտարարվել է կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին 12/04/2021 13:30 Եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ, վստահ եմ, որ Ալիևը ռազմագերիներ կուղարկի Երևան, որ Նիկոլի նախընտրական վարկանիշը բարձրացնի. Արմեն Աշոտյան 12/04/2021 13:26 Էս հարցին ով ա լուծում տալու. Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ են (Տեսանյութ) 12/04/2021 13:22 Իսրայելը պայթյուն է կազմակերպել Իրանի միջուկային օբյեկտում 12/04/2021 13:15 Զինծառայողները կորոնավիրուսի դեմ առայժմ չեն պատվաստվի. նախարար 12/04/2021 13:03 Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է այցելել Ադրբեջան 12/04/2021 12:55 Հայաստանը «Sputnik V» պատվասատանյութի համատեղ արտադրության համար ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում. Ավանեսյան 12/04/2021 12:52 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ ընտրվելու կապակցությամբ 12/04/2021 12:46 Սիեթլում չորս մարդ է վիրավորվել հրաձգության հետևանքով 12/04/2021 12:42 Արքայազն Ֆիլիպն արքայազն Չարլզին խնդրել է հոգ տանել թագուհու մասին և ղեկավարել ընտանիքը 12/04/2021 12:40 Հայաստանում 55 տարեկանից ցածր քաղաքացիները AstraZeneca-ով չեն պատվաստվի. Առողջապահության նախարար 12/04/2021 12:27 Հայաստանը կստանա ամերիկյան Նովովակս պատվաստանյութ. Չինաստանի կառավարությունը ևս պատվաստանյութ կտրամադրի. Ավանեսյան 12/04/2021 12:24 Նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 30-օրյա ժամկետ. ՍԴ 12/04/2021 12:19 Ռուստամ Մուրադովը կշարունակի աշխատանքն Ադրբեջանից հայ գերիների վերադարձի ուղղությամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան 12/04/2021 12:15 Կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրապետությունում կայուն լարված իրավիճակ է. ցուցանիշի նվազում չի նկատվում. նախարար 12/04/2021 12:12 Զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների մերձակայքում 12/04/2021 12:00 «Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել 12/04/2021 11:53 Երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով. ՄԻՊ 12/04/2021 11:47 Ավարտում եմ աշխատանքս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ. Արշակ Կարապետյան 12/04/2021 11:32 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք 12/04/2021 11:23 Հիմա մեր հերթն է, գալիս ենք իշխանություն վերցնելու, և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Միքայել Մելքումյան 12/04/2021 11:07 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է շուրջ 420 բեռնատար 12/04/2021 11:00 ԵԽ-ն կքննարկի հայ գերիների վերադարձի հարցը. ՄԻՊ 12/04/2021 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 510 դեպք, մահացել է 19 մարդ 12/04/2021 10:45 Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի դաշտերում աշխատող բնակիչների ուղղությամբ. կիրառվել է գնդացիր 12/04/2021 10:41 Հադրութում զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել. այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի 12/04/2021 10:37 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 12/04/2021 10:32 Տեղեկություններ կան, որ վարչապետը գեներալներին հավաստիացրել է՝ պատերազմի հանգամանքների քննություն չի լինելու, միայն թե իր իշխանությանը դեմ դուրս չգան. Մարուքյան 12/04/2021 10:21 ԱԱԾ-ի կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք

Տվյալ բաժնի վերջին նյութերը