Ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի. Գլխավոր դատախազ

01/03/2021 14:03

Ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի. Գլխավոր դատախազ


ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են 2020թ.-ին հանրապետությունում հանցավորության շարժընթացը, դրա դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը և դատախազության գործունեության արդյունքները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:

2020թ.-ի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք՝ նախորդող տարվա 26․850-ի դիմաց: Դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4%-ով, Երևան քաղաքում՝ 1069-ով կամ 7.1 %-ով:

Առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 4․2%-ով, բացահայտումը կազմել է 54,9%: Սակայն  ծանր հանցագործության  դեպքերը նվազել են 9․2 %-ով:  Վերջինս պայմանավորված է հիմնականում բնակարանային գողությունների դեպքերի կտրուկ՝ 25.8%-ով նվազմամբ, ինչի վրա ազդել են ինչպես 2020թ.-ի հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով կիրառված սահմանափակումներն ու կանոնները, այնպես էլ նախորդող տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում կատարված կանխարգելիչ մի շարք կարևոր միջոցառումները:

2020թ.-ին հանրապետությունում գրանցվել է սպանության 50 դեպք՝ 2019թ.-ի 47-ի դիմաց, սպանության փորձի 39 դեպք՝ 30-ի փոխարեն:

7.9%-ով նվազում է  արձանագրվել առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերի շարժընթացում: Արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 633 դեպք՝ նախորդող տարվա 613-ի դիմաց: Այսինքն նման դեպքերն ավելացել են 20-ով կամ 3.3%-ով: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված՝  ՀՀ-ում վերջին 10 տարվա միտումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնասպանություն կատարած անձանց կազմում բացարձակ գերակշիռ մաս են կազմում գործազուրկները, ապա՝ թոշակառուները:

Զգալիորեն՝ 10.7%-ով նվազել են ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքերը, որոնց բացահայտումը կազմել է 82.1%: Սակայն դրա հետ մեկտեղ, մահվան ելքով դեպքերի քանակն աճել է 1.3%-ով:

Էական  աճ է արձանագրվել ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման առումով: Եթե 2019թ.-ին այդ հանցակազմով հարուցվել է 282 քրեական գործ, ապա 2020թ.-ին՝  369-ը: Այսինքն՝ աճը կազմել է 31%: Վերջինս պայմանավորված է նման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ և հսկողություն իրականցնող այլ իրավասու մարմինների հետևողականությամբ:

Զգալիորեն աճել են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության այլ դեպքերը: Եթե 2019թ.-ին արձանագրվել է նման բնույթի 586 դեպք, ապա 2020թ.-ի ընթացքում՝ 641, այսինքն՝ դեպքերը աճել են 9.4%-ով: Վերջինիս նպաստել է 2020թ.-ի Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում և դրանից հետո դեպի ՀՀ ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման բազմաթիվ դեպքերի հայտնաբերումը: 

Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 1819 նյութից 1241-ով հարուցվել են քրեական գործեր: Կոռուպցիոն 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նախնական քննության և դատական քննության ընթացքում միայն ավարտված կոռուպցիոն գործերով բացահայտվել է պատճառված ընդհանուր 7.8 մլրդ ՀՀ դրամի վնաս, վերականգնվել 4.6մլրդ ՀՀ դրամի վնաս, որը մոտ 2.5 մլրդ դրամով կամ շուրջ 223%-ով ավելի է 2019թ.-ի համեմատ:

Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով, ուսումնասիրություններով, հարուցված հայցերով, քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով, նաև ներգործության միջոցներով՝ բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ. ՀՀ դրամ, վերականգնվել է 1.8 մլրդ ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով հանցավորության վիճակին, մտահոգություն է հայտնել, մասնավորապես, սպանությունների և սպանության փորձերի դեպքերի աճի կապակցությամբ՝ հանձնարարելով դատախազական հսկողության գործիքակազմի կիրառմամբ ուշադրություն դարձել հատկապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով կանխարգելիչ գործողությունների ձեռնարկմանը, նախկինում կատարված հանցագործության դեպքերի հնարավոր շարունակության դրսևորումները բացահայտմանը:

Արթուր Դավթյանն ընդգծել է բնակարանային գողությունների դեպքերի նվազման միտումներում դատախազության դերակատարությունը: Դրա օրինակով նա հանձնարարել է դատախազական ներգործության միջոցների կիարռմամբ կտրուկ մեծացնել քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետութունը, բազմապատկել տաք հետքերով հացնագործությունների բացահայտմանն ուղղված ցուցումներ և հանձնարարություններ տալու, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու և դրացնով բարձրացված խնդիրների լուծման հարցում հետևողականություն ցուցաբերելու դատախազական ներգործության մեխանիզմների գործարկումը:

Գլխավոր դատախազը նաև անդրադարձել է ձերբակալության պրակտիկային՝ առանձնացնելով ձերբակալությունների արձանագրություններում դրա հիմքերը որոշ դեպքերում հստակ չներկայացնելու խնդիրը, ինչի արդյունքում երբեմն հնարավոր չի լինում դատավորների մոտ դրանց իրավաչափության համոզմունք ձևավորել: Արթուր Դավթյանը միաժամանակ հանձնարարել է ընդգծված հետևողականություն դրսևորել նաև դատարանների կողմից ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաև կալանավորման միջնորդությունները մերժելու դատարանների որոշումների ուսումնասիրությանը: Դրանց բացարձակ անհիմն և ապօրինի լինելու իրողությունը վեր հանելու դեպքում, ըստ նրա, անհրաժեշտ է վերադասության կարգով բողոքարկելուց բացի քննարկել այդ որոշումները կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը և անհրաժեշտությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ նման որոշումների արդյունքում երբեմն հանցագործությունների բացահայտման ուղությամբ քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքը «ջուրն է լցվում»:

Կոլեգիայի նիստի ավարտին Արթուր Դավթյանը, ուշադրություն հրավիրելով Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին, նշել է, որ ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում, անկախ դրանք կատարողների գործոնից, պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի, իսկ դատախազները և իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է առաջնորդվեն քաղաքական զսպվածության և չեզոքության սկզբունքով, գործեն բացառապես պետականության շահերով և օրենքի հիման վրա:   


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:40 Ալիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց «Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում» Այսօր, 11:33 Եթե պատկերացում չունեք թանկացումները կանխելու վերաբերյալ, ինչպե՞ս եք գնում հանրային շահ սպասարկելու. պատգամավորը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին Այսօր, 11:25 Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն. Արցախի ԱԻՊԾ Այսօր, 11:10 Ո՞ւր ա մեր ԱԳՆ հայտարարությունը. ձեզ թվում է՝ հայերենով Ալիևին շան տուր եք տալիս, ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա. Մարուքյանը՝ իշխանությանը (Տեսանյութ) Այսօր, 11:01 Բաքվում արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված, «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. Արման Թաթոյան Այսօր, 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 726 դեպք, մահացել է 24 մարդ Այսօր, 10:51 Կանադան արգելել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ կապված Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության հետ Այսօր, 10:43 Պարտադիր չէ՝ Ադրբեջանում պուրակ բացվի, որ հասկանաք, թե չի կարելի նման հանցագործ ռեժիմի հետ տնտեսական կամ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություն վարել. Տարոն Սիմոնյան Այսօր, 10:40 Կարելի է ավարտված համարել դիսկուրսը՝ թշնամի՞ են արդյոք Թուրքիան և Ադրբեջանը. այո՛, թշանամի են. Արման Աբովյան Այսօր, 10:34 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա այցը հետաձգվել է Այսօր, 10:31 Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է, որ մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ը զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նշագիծը սահմանել մինչև դեկտեմբերի 31-ը Այսօր, 10:28 Թուրք-ադրբեջանական սպառնալիքների համատեքստում հայկական քաղաքական հարթակում հնչող ձևակերպումները մտահոգիչ ու անթույլատրելի են. Պատգամավոր Այսօր, 10:21 Արշակ Կարապետյանի վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր. Փորձագետ Այսօր, 10:16 Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում Այսօր, 10:10 Սուրեն Գրիգորյանի պատգամավորական մանդատը տրամադվեց «Իմ քայլը» դաշինքից Վահագն Ալեքսանյանին Այսօր, 10:06 Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է Այսօր, 10:05 «Հրապարակ». Գերիների վերադարձի մասին լուրի սկզբնաղբյուրը հենց վարչապետ Փաշինյանն է եղել Այսօր, 10:02 «168 Ժամ». Ծնողները գիտակցում են, որ իշխանությունն իրենց բողոքի հավաքներին արհեստական ուժ են ապահովում՝ հող ստեղծելով զորքի Արցախից դուրսբերման համար Այսօր, 10:00 «Հրապարակ». Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Խաբում են ու խաբվում Այսօր, 09:55 «Փաստ». Իշխանությունները մտադրություն ունեն փոխել իրենց նախընտրական միավորի անվանումը Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է բավարարել պողոսների ակնկալիքները՝ շոուներ բեմադրելով Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Նվազել են պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը Այսօր, 09:50 «Հրապարակ». Այս իշխանություններին հաջողվեց անգամ զոհվածների ու գերիների հարազատների մեջ պառակտում մտցնել Այսօր, 09:49 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է մոտ 400 բեռնատար Այսօր, 09:46 Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ 12/04/2021 20:53 Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը. խոսել են Արցախից, գերիներից, ՀՀ ներքաղաքական իրավիճակից 12/04/2021 20:11 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է կատարում 1055 անհետ կորած զինծառայողի ընտանիքների 12/04/2021 20:02 «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը վայր է դնում լիազորությունները 12/04/2021 19:51 «Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ». ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ 12/04/2021 19:45 Արտակ Դավթյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին 12/04/2021 19:35 «Բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք». Ստացվել է Քոչարյանի և մյուսների գործով դատարանի որոշումը 12/04/2021 18:30 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 359-ով 12/04/2021 18:14 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 136 միլիոնը 12/04/2021 18:05 Պատերազմի հանգամանքների հետաքննությունը և պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է. կպատժվեն բոլորը. Միքայել Մինասյան 12/04/2021 18:00 ԵՄ ԱԳՆ ղեկավարներն ապրիլի 19-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Դոնբասում տիրող իրավիճակը 12/04/2021 17:44 «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է 12/04/2021 17:35 Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման վերաբերյալ հերթական նիստը 12/04/2021 17:33 «Իմ նպատակն է՝ մեր զոհված տղաների ընտանիքները գոնե նյութական առումով ոչ մի բանի անհրաժեշտություն չունենան». Գերմանիայից ժամանած Սարդարյաններն այցելել են զոհվածների ընտանիքներին 12/04/2021 17:27 33 հարց՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում 12/04/2021 17:23 Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը 12/04/2021 17:19 Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ, զինվորներին հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր 12/04/2021 17:07 Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչը 12/04/2021 16:49 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 29 պատահար. 46 մարդ վնասվածք է ստացել 12/04/2021 16:36 Դանիայի բնակիչները բողոքում են «պատվաստումների անձնագրերի» դեմ 12/04/2021 16:25 Մշակվում է պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց աջակցության ծրագիր. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել 12/04/2021 16:10 Կրեմլը հերքում է Զելենսկիի և Պուտինի զրույցի անցկացման հարցումը 12/04/2021 16:05 Արցախյան պատերազմում սիրիացի վարձկան-ահաբեկիչների մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 12/04/2021 15:51 2020թ.-ի կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են քրեական հետապնդման ենթարկվել 12/04/2021 15:39 Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակի ղեկավարը հայտարարել է՝ պատրաստ են մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնմանը. «Հենակետն» ամփոփել է շաբաթը 12/04/2021 15:32 Սահմանամերձ դարձած Որոտանում դեպի այգիներ տանող անվտանգ ճանապարհ է կառուցվում 12/04/2021 15:26 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 12/04/2021 15:14 «TIGRANE` Շշունջս քամուն»․ համաշխարհային պրեմիերա՝ Հայկ Մելիքյանի մենահամերգին 12/04/2021 15:00 Երևանի պետական համալսարանը փլուզվում է 12/04/2021 14:50 Չեխիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է հրաժարական տալու մասին 12/04/2021 14:36 Հնդկաստանը դադարեցնում է COVID 19-ի բուժման համար օգտագործվող դեղամիջոցի արտահանումը 12/04/2021 14:20 «Այսպես բրախած հայկական բանակը երբեք չի եղել». Ըստ Աշոտյանի՝ Մոսկվան է Հայաստանի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը 12/04/2021 14:16 Հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան գյուղատնտեսական որևէ ապրանք չի ներմուծվել. Փոխնախարար 12/04/2021 14:05 Մրցակցության հանձնաժողովը մոլորեցնում է հանրությանը․ իրականում կաթնամթերքի գները բարձրացել են. Սուրեն Պարսյան 12/04/2021 14:00 2018-ի պատասխանը շատ շուտով կտա Սերժ Սարգսյանը 12/04/2021 13:57 Ջրառատ գյուղի ջրամատակարարումը մեկ օրով կդադարեցվի 12/04/2021 13:52 «Ռազմագերիների մասով դիվանագիտությունը սատկած է». Աշոտյանը «Մեկ պատգամավոր, մեկ ռազմագերի» պրոյեկտ է առաջ քաշում 12/04/2021 13:47 Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից 12/04/2021 13:43 Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում. ԿԽՄԿ-ն լուսանկերներ է հրապարակել 12/04/2021 13:37 Վրաստանում հայտարարվել է կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին 12/04/2021 13:30 Եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ, վստահ եմ, որ Ալիևը ռազմագերիներ կուղարկի Երևան, որ Նիկոլի նախընտրական վարկանիշը բարձրացնի. Արմեն Աշոտյան 12/04/2021 13:26 Էս հարցին ով ա լուծում տալու. Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ են (Տեսանյութ) 12/04/2021 13:22 Իսրայելը պայթյուն է կազմակերպել Իրանի միջուկային օբյեկտում 12/04/2021 13:15 Զինծառայողները կորոնավիրուսի դեմ առայժմ չեն պատվաստվի. նախարար 12/04/2021 13:03 Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է այցելել Ադրբեջան 12/04/2021 12:55 Հայաստանը «Sputnik V» պատվասատանյութի համատեղ արտադրության համար ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում. Ավանեսյան 12/04/2021 12:52 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ ընտրվելու կապակցությամբ 12/04/2021 12:46 Սիեթլում չորս մարդ է վիրավորվել հրաձգության հետևանքով 12/04/2021 12:42 Արքայազն Ֆիլիպն արքայազն Չարլզին խնդրել է հոգ տանել թագուհու մասին և ղեկավարել ընտանիքը 12/04/2021 12:40 Հայաստանում 55 տարեկանից ցածր քաղաքացիները AstraZeneca-ով չեն պատվաստվի. Առողջապահության նախարար 12/04/2021 12:27 Հայաստանը կստանա ամերիկյան Նովովակս պատվաստանյութ. Չինաստանի կառավարությունը ևս պատվաստանյութ կտրամադրի. Ավանեսյան 12/04/2021 12:24 Նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 30-օրյա ժամկետ. ՍԴ 12/04/2021 12:19 Ռուստամ Մուրադովը կշարունակի աշխատանքն Ադրբեջանից հայ գերիների վերադարձի ուղղությամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան 12/04/2021 12:15 Կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրապետությունում կայուն լարված իրավիճակ է. ցուցանիշի նվազում չի նկատվում. նախարար 12/04/2021 12:12 Զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների մերձակայքում 12/04/2021 12:00 «Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել 12/04/2021 11:53 Երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով. ՄԻՊ 12/04/2021 11:47 Ավարտում եմ աշխատանքս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ. Արշակ Կարապետյան 12/04/2021 11:32 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք 12/04/2021 11:23 Հիմա մեր հերթն է, գալիս ենք իշխանություն վերցնելու, և Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա պետության ղեկավար. Միքայել Մելքումյան 12/04/2021 11:07 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է շուրջ 420 բեռնատար 12/04/2021 11:00 ԵԽ-ն կքննարկի հայ գերիների վերադարձի հարցը. ՄԻՊ 12/04/2021 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 510 դեպք, մահացել է 19 մարդ 12/04/2021 10:45 Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի դաշտերում աշխատող բնակիչների ուղղությամբ. կիրառվել է գնդացիր 12/04/2021 10:41 Հադրութում զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել. այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի 12/04/2021 10:37 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 12/04/2021 10:32 Տեղեկություններ կան, որ վարչապետը գեներալներին հավաստիացրել է՝ պատերազմի հանգամանքների քննություն չի լինելու, միայն թե իր իշխանությանը դեմ դուրս չգան. Մարուքյան 12/04/2021 10:21 ԱԱԾ-ի կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք 12/04/2021 10:11 Դատական օրենսգիրքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը. ՀՀ նախագահը դիմել է ՍԴ 12/04/2021 09:57 Վրաստանի խորհրդարանում տեղի կունենան քննարկումներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 11/04/2021 22:44 39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ըստ որոշ տեղեկությունների՝ մահացածի հայրը ՌԴ ԱԴԾ գեներալ-լեյտենանտ է 10/04/2021 14:00 ԱՄՆ-ում հերքում են J&J պատվաստանյութի կապը թրոմբի առաջացման հետ 10/04/2021 13:42 Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն 10/04/2021 13:25 Արա Սաղաթելյան. Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում. «Հրապարակ» 10/04/2021 13:13 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք

Տվյալ բաժնի վերջին նյութերը