01/03/2021 18:06
Իրանի ԱԳՆ-ն հերքում է Իսրայելի մեղադրանքները
Իրանը կտրականապես հերքում է Օմանի ծոցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, որը հնչեցրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն:
«Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքները, այլև վերահսկում ենք այս պետության [Իսրայելի] բոլոր գործողություններն Իրանի անվտանգության դեմ», - ասել է նա:
Դիվանագետն ավելացրել է, որ «տարածաշրջանում անկայունության և անապահովության հիմնական պատճառն Իսրայելի ռեժիմն է»:
Երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին մեղադրեց անցյալ շաբաթ Օմանի ծոցում հրեական պետական «Helios Ray» նավի վրա հարձակման համար: Նրա խոսքով՝ «կասկած չկա, որ դա իրանական գործողություն էր»: