01/03/2021 19:48
Վաղն ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի, որ ռազմական դրությունը չեղարկելու օրակարագով տապալված նիստը մտնի օրակարգ. Մելքումյան
«Իմ քայլ»-ի անդամենրի պատասխանատվությունը կայանում է ոչ թե մնալով, այլ այդ մեծամասնության կազմից դուրս գալով ու ժողովրդին միանալով, Բաղրամյան փողոցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Վաղն ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի, որպեսզի «Բարգավաճ Հայաստան»-ի ու մյուս ընդդիմադիր խմբակցության ջանքերով հրավիրված և տապալված ռազմական դրությունը չեղյալ համարելու և ստեղծաված իրավիճակը քննարկելու օրակարագով նիստը մտնի օրակարգ, և կարողանանք հասնել սահմանադրական ճանապարհով իշխանափոխության», - ասաց նա: