01/03/2021 20:14
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել կատվի պատճառով
Սուդանում օդանավն արտակարգ վայրէջք է կատարել կատվի պատճառով, որը հարձակվել էր օդաչուների վրա: Հայտնում է Alsudaninews-ը:
Ինքնաթիռը բարձրացել է Խարտումի օդանավակայանից և ուղևորվել է Կատար: Թռիչքից կես ժամ անց օդանավում կատու է հայտնաբերվել:
Կենդանին խանգարել է օդաչուներին կառավարել օդանավը: Այդ պատճառով որոշվել է վերադառնալ օդանավակայան:
Այնտեղ կատվին բռնել և դուրս են հանել խցիկից: