«Մեր շոու-բիզնեսը հարսանիքի մասին է»․ Ինչպես ֆուտբոլի մասին երազող տղան դարձավ երգիչ

01/03/2021 21:09

«Մեր շոու-բիզնեսը հարսանիքի մասին է»․ Ինչպես ֆուտբոլի մասին երազող տղան դարձավ երգիչ


Երգիչ Արմեն Նազարյանին՝ նույն ինքը Արմենիին հանդիպեցի ընդհանուր ընկերական շրջապատում: Հետաքրքիր ձայն ուներ ու այդ պահին երգում էր Սայաթ-Նովա: Հետո արդեն պարզվեց, որ նման կերպ երգելու համար պարտական է տատիկին: Մեր զրույցը սկսեցինք հենց Սայաթ-Նովայից ու տատիկից:

- Անկեղծ եմ ասում,ես դեռ չեմ լսել մեկին, որ տատիկիս նման գեղեցիկ ներկայացնի Սայաթ-Նովայի երգերը: Միշտ ասում էր՝ «Արմեն, Սայաթ-Նովայի երգերին պետք է շատ զգույշ մոտենաս, քանի որ մելիզմներն ու ելևէջները շատ գրագետ ու ճիշտ պետք է կատարես»:

- Արմեն, սկսենք սկզբից, ի՞նչպես հայտնվեցիք երգարվեստում:

- Ոչ մեկի համար զարմանալի չէր,որ ես ընտրեցի երգարվեստը։ Երաժիշտի ընտանիքում եմ ծնվել, մորեղբայրս նույնպես երաժիշտ է, պապիկս թառահար է եղել, դե տատիկիս մասին արդեն խոսեցինք։ Բայց անկեղծ ասեմ՝ երգիչ լինելը չի եղել իմ մանկության երազանքը: Երկար տարիներ զբաղվում էի ֆուտբոլով ու այդ ասպարեզում բավականին մեծ հաջողությունների էի հասել։ Բոլորն ինձ «Պելե» էին ասում: Ավելին ասեմ, Հայաստանից ինձ և ևս մեկ հոգու առաջարկ էր եղել «Սպարտակ» ֆուտբոլային թիմից: Սակայն ես այդպես էլ չհայտնվեցի «Սպարտակ»-ում, քանի որ զորակոչային տարիքում էի։ Իհարկե, ինձ օրենքով հասնում էր տարկետում, սակայն այստեղ կլորիկ գումար ուզեցին ազատելու համար, որն, իհարկե, մենք չվճարեցինք: Արդյունքում զորակոչվեցի բանակ ու հենց այդտեղ էլ ավարտվեց սպորտային կարիերաս: Ֆուտբոլին զուգահեռ զբաղվում էի նաև պրոֆեսիոնալ պարով, սակայն դա էլ դադարեցրեցի, քանի որ մահացավ պարիս ուսուցիչն ու իրենից հետո չկարողացա այլևս շարունակել:

- Կարո՞ղ ենք ասել, որ ֆուտբոլը կորցրեց, բայց երգարվեստը գտավ:

- Իհարկե (ժպտում է, հեղ.): Բայց ազատ ժամանակ ֆուտբոլի դաշտն ինձ կանչում է, ու ընկերներով պարբերաբար գնում ենք ֆուտբոլ խաղալու: Իսկ երգի ասպարեզ մուտքս շատ հետաքրքիր էր. իմ առաջին քայլերի համար շնորհակալ եմ Սամվել Ամիրախյանին: 2004 թ. էր, մենեջեր էի աշխատում «Armenian Music Center»-ում, իսկ Սամվելն այդ կենտրոնի տնօրենն էր: Կենտրոնը դիսկեր էր թողարկում, տպագրում ու երգիչ-երգչուհիները հիմնականում այդ կենտրոնից էին օգտվում։ Այդ տարիներին ընկերներով հաճախ էինք կարաոկե գնում, ու ով լսում էր ձայնս, հարցնում էր, թե ինչու եմ մենեջեր աշխատում ու չեմ երգում: Մի անգամ էլ Սամվելին իմ լավ ընկեր Գևորգ Մեհրաբյանն ասել էր, որ իր մենեջերը շատ լավ երգում է ու խորհուրդ էր տվել զբաղվել իմ պրոդյուսինգով: Սամվելի հետ գնացինք Կոնսերվատորիա, ինձ լսեց Արմանուշ Լևոնվնան ու ասաց, որ պետք է երգեմ։ Այդ օրվանից սկսվեց մեր համագործակցությունը։ Մուտքս եղավ «Երգս քեզ նվեր» երգով, որի երաժշտության հեղինակը Արսեն Գրիգորյանն է, խոսքերն Ավետ Բարսեղյանն է գրել: Երգը շատ սիրվեց, ու այն հնչում էր տարբեր միջոցառումների ու համերգների ժամանակ: Սկսվեց մեր տքնաջան ու ստեղծագործական աշխատանքային բուռն գործունեությունը: Երգեր էի ձայնագրում, թողարկեցի սինգլ, տեսահոլովակի համար պատրաստ էին մի քանի երգեր, բայց դժվար շրջան սկսվեց, ու ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դադարեցրեցինք մեր համագործակցությունը:

- Արմեն, իսկ ինչո՞ւ բեմանական անունդ ընտրեցիր Արմենի։

- Դա Սամվելի ձեռքի գործն է։ Երբ որևէ երգ էինք ձայնագրում, ծանոթներն անընդհատ հարցնում էին Սամվելին, թե Արմենի երգը կամ տեսահոլովակը ե՞րբ պատրաստ կլինի։ Ու մի օր էլ Սամվելն ասեց, որ շատ բեմական է հնչում «Արմենի» անունը, ու էդպես Արմենը դարձավ Արմենի։ Ու իսկապես, այն բավականին հիշվող է, բացի դա էլ, իմ անունից շատ չենք հեռացել։

- Ինչո՞ւ և ինչպե՞ս հայտնվեցիր ԱՄՆ -ում։

- Կյանքս այնպես է դասավորվել, որ ժամանակ առ ժամանակ ես ամեն ինչ սկսում եմ զրոյից: Հումորով ասում եմ՝ «երբ ամեն ինչ լավ է, գալիս է իմ «ամենասիրելի» դժվարությունը ու ամեն ինչ ջուրն է գցում: Բայց ես չեմ հիասաթափվում, քանի որ ունեմ սպորտային համառություն: Մոտ 4 տարվա դադարից հետո նորից սկսեցի երգել: Սկզբում երգում էի քավր տարբերակներ, այլ ոճի երգեր, բայց հետո հասկացա, որ պետք է երգեմ այնպիսի երգեր, որոնք հոգեհարազատ են ինձ: Ու չսխալվեցի, հանդիսատեսն ինձ սիրեց հենց այս ոճում:

- Ամերիկայի, այսպես ասած, հայկական շոու-բիզնեսը շա՞տ է տարբերվում հայաստանյան շոու-բիզնեսից։

- Սկզբնական շրջանում կար տարբերություն, բայց հիմա, եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ, կասեմ՝ «երկու տարբեր ֆիլմեր են, բայց նույն իմաստն ունեն»: Մեր շոու-բիզնեսը դարձել է հարսանիքի մասին: Այսինքն, երգի ընտրությունից սկսած՝ տեսահոլովակից վերջացրած, ամեն ինչ արվում է, որ դու պահանջված լինես հարսանիքներում: Լա՞վ է, թե՞ վատ՝ այլ հարց է, բայց դա է իրականությունը:

- Օվկիանոսից այն կողմ ո՞ւմ հետ ես աշխատում և ո՞վ է զբաղվում քո պրոդյուսինգով:

- Հիմնականում ինքս եմ զբաղվում: Երբ նոր էի եկել ԱՄՆ, համագործակցության զանգ ստացա երգահան Արամ Ավագյանից: Մեկ տարվա ընթացքում մենք պետք է նոր երգեր ձայնագրեինք, նաև դուետների տեսքով, տեսահոլովակներ նկարահանեինք, ու համերգային գործունեություն ծավալեինք: Սակայն այդ ամենը չիրականացավ, քանի որ մեծ գումար էր անհրաժեշտ: Արդեն երկրորդ անգամ որոշեցինք դադարեցնել համագործակցությունը:

Հետո սկսեցի համագործակցել մի շարք երաժիշտների ու գործիքավորողների հետ, որոնց թվում են «Կարեն-Սևակ», «Արթուր-Բինա», «MG at 9120 media» փրոդաքշենները, Գուրո Գասպարյանը, Արա Թորոսյանը՝ Մուրզոն, մի քանի գործ ստեղծել ենք Արսեն Բարասմյանի հետ: Երկու երգ ունեմ, որի հեղինակն է Մելոն։

Սակայն երգերիս գերակշիռ մասի հեղիակները տաղանդավոր ընկերներս են՝ Ռիչարդ Մադլենյանը և Գրիգոր Կյոկչյանը։ Իսկ վերջերս մեր պրոֆեսիոնալ թիմին միացավ գործիքավորող Մարտին Միրզոյանը։ Իսկապես, այժմ կողքիս շատ տաղանդավոր մարդիկ են, որոնք իրենց գործի գիտակ են: Իմ ստեղծագործական կյանքում նրանց լուման մեծ է։ 

Հուսամ՝ մեր համագործակցությունը երկար կյանք կունենա ու այդ համագործակցությունից դեռ շատ երգեր կծնվեն:

- Այս պահին ստեղծագործական ի՞նչ փուլում ես։

- Հիմա աշխատում եմ մի քանի երգի վրա: Անցած տարի եկա Երևան, երեք նոր երգի տեսահոլովակ պետք է նկարահանեինք, բայց սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Բոլոր աշխատանքները դադարեցվեցին ու ես, ինչպես այդ օրերին բոլորը, կամավորական աշխատանքով սկսեցի զբաղվել, որի մասին, իհարկե, չեմ մանրամասնի: Պատերազմի ավարտից մի քանի օր առաջ վերադարձա ԱՄՆ։ Հավատացե՛ք, օվկիանոսից այն կողմում էլի հեշտ չէր ապրել բնականոն կյանքով, երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է, ընկերներիցդ, բարեկամներիցդ շատերը սահմանին են: Հիմա քիչ-քիչ վերադառնում եմ կյանք, ու արդեն պատրաստել եմ 4 նոր երգ, որոնք կունենան նաև տեսահոլովակներ։

- Արմեն ասացիր,որ քո «ամենասիրելի դժվարությունը» պարբերաբար ուղեկցում է քեզ, բայց դու շարունակում ես համառորեն առաջ գնալ։ Կասե՞ս համառությանդ բանաձևը։

- Շատ պարզ է, ինձ օգնում է սպորտային համառությունս։ Երբ ուսումնասիրում էի իմ սիրելի մարզիկների կենսագրությունը՝ ֆուտբոլիստ Ռոնալդոյի, երջանակահիշատակ աշխարհահռչակ բասկեբոլիստ Քոբի Բրայանի՝ նկատեցի, որ իրենց ճանապարհն էլ հեշտ չի եղել, բայց իրենք այսօր աշխարհ են շուռ տալիս։ Կա չգրված օրենք՝ եթե անգամ բոլոր դռները փակվել են քո առաջ, դու չպիտի հիասթափվես, ուղղակի գործդ պետք է շարունակես անել: Հաստատ մի օր մի դուռ բացվելու է: Որքան էլ քեզ այցելի դժվարությունը, այնքան պիտի համառ լինես, որ հաղթես իրեն: Օրինակ՝ ես չեմ հրաժարվել իմ նպատակից, որ օրերից մի օր զուգերգ եմ ձայնագրելու ամերիկյան հայտնի արտիստներից մեկի հետ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել Այսօր, 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել Այսօր, 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան Այսօր, 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին Այսօր, 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան Այսօր, 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է Այսօր, 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն Այսօր, 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան Այսօր, 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը

Տվյալ բաժնի վերջին նյութերը