01/03/2021 19:00
Թուրքերը դողում են Նիկոլ Փաշինյան նախագծի վրա. Անդրանիկ Թևանյան
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը Բաղրամյան պողոտայում մի շարք հարցեր բարձրացրեց՝ համոզմունք հայտնելով, որ հետագայում դրանք դառնալու են քրեական հատորների թեմաներ:
«Ո՞վ էր պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը, ի՞նչ կապ կա Նիկոլ Փաինյանի և Նաիրի Հունանյանի միջև, ինչո՞ւ տեղի ունեցավ մարտի 1-ի ոճրագործությունը, ի՞նչ էր շահելու դրանից գլխավոր շահառուն և ո՞վ էր այդ գլխավոր շահառուն», - թվարկեց նա:
Թևանյանը նաև ընդգծեց, որ թուրքերը դժգոհ են մնացել, որ ռուսները, հայ-ռուսական հարաբերություններից ելնելով, պահում են ՀՀ անվտանգությունը:
Թևանյանի ձևակերպմամբ՝ դրա համար իրենք դողում են Նիկոլ Փաշինյան նախագծի վրա: