01/03/2021 16:58
Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր են ընտրում
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթն է անցկացվում։ Առաջադրված է վեց թեկնածու՝ Պարգև Բալջյան, Նորայր Հարությունյան, Արամ Միքայելյան, Դավիթ Ղազարյան, Ամալյա Մխիթարյան, Գոռ Վարդանյան։
Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից ներկա են 30-ը, նրանցից մեկը մասնակցում է հեռավար եղանակով։
Նշենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է և այժմ ռեկտորի պարտականությունները կատարում է պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանը։