01/03/2021 20:24
Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թեկնածուներից երկուսը հանեցին իրենց թեկնածությունը
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթն է անցկացվում։ Առաջադրված վեց թեկնածուներից երկուսը ելույթ ունենալուց, խորհդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը։
Նրանցից Արամ Միքայելյանը հայտարարեց, թե ընթացքը խիստ կասկածելի է։
«Հանում եմ իմ թեկնածությունը», - ասաց նա։
Պարգև Բալջյանը ևս հայտնեց, որ հանում է թեկնածությունը։