01/03/2021 11:01
Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը
Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ջրվեժի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղն է։