01/03/2021 20:57
Մի մարդու քշելով՝ հարցը չի վերջանում. դասեր պետք է քաղել. Վազգեն Մանուկյան
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց՝ ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, որ Նիկոլ Փաշինյանի գնալն անխուսափելի լինի:
«Դրանից հետո պետք է քննարկենք՝ էդ ի՞նչ ձևով եկան, որ տիրեցին մեզ: Այստեղ և՛ Արցախի հարցը կար, և՛ Հայաստանի: Եթե ուզում ես գրավել Արցախը, նախ պետք է գրավես Հայաստանը: Դրա համար իրենք աննկատ գրավեցին Հայաստանը, հետո՝ Արցախը: Դա լրիվ մշակված, իրար հետևից գնացող քաղաքականություն էր: Պետք է հասկանանք՝ ո՞նց եղավ, որ ընկանք էս վիճակում, պետք է դասեր քաղենք: Մի մարդու քշելով՝ հարցը չի վերջանում», - նշեց վարչապետի միասնական թեկնածուն:
Նա նաև ընդգծեց, որ դասեր պետք է քաղել՝ ինչպիսի պետություն, ինչպիսի ժողովուրդ ենք ուզում լինել: