01/03/2021 17:14
Բանակն անկախության միակ երաշխավորն է, իսկ Օնիկ Գասպարյանին համարում եմ զինվորականի բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ
Անկեղծ ասած, զարմանում եմ, երբ հայտարարություններ եմ կարդում բանակի կողքին լինելու վերաբերյալ, ֆեյսբուքյան էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Մենք այդ ե՞րբ հասցրեցինք բանակից հեռանալ, որ հիմա էլ կրկին կանգնում ենք կողքին։ Բանակը ես եմ, բանակը բոլորս ենք, բանակը ազգինն է։ Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության անկախության ու պետականության միակ երաշխավորն է, իսկ Օնիկ Գասպարյանին համարում եմ գեներալի, զինվորականի ու հայրենասիրության բացառիկ օրինակ։ Փառք հայոց բանակին», - նշել է նա: