Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել
01/03/2021 13:11

Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրավիրվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի մասնակցել։

«Նախագահը հրավիրվել է, բայց չի մասնակցել, քանի որ վատառողջ է», - Aysor.am-ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Նշենք, որ ԱԽ նիստին չէր մասնակցում նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։

Նիստին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել