01/03/2021 15:20
Եղվարդում պատերազմում զոհված հերոս Լևոն Հովհաննիսյանի անվամբ նախակրթարան բացվեց (Լուսանկարներ)
Երեկ՝ փետրվարի 28-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում բացվեց 44-օրյա պատերազմի հերոս եղվարդցի Լևոն Հովհաննիսյանի անունը կրող նախակրթարան, որը բաղկացած է երեք խմբից, յուրաքանչյուրում՝ 20 երեխա:
Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանի օրհնության կարգով հյուրերի համար բացեց նախակրթարանի դռները:
Միջոցառմանը ներկա էին հերոսի ծնողները, տատիկն ու եղբայրները:
Ներկա էին նաև Եղվարդ քաղաքի քաղաքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը, Եղվարդի մշակույթի տան տնօրեն Լիպարիտ Մանյանը, Լևոնի երաժիշտ ընկերները և այլք: