«168 Ժամ». Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր փորձում են փրկել պետականության վերջին մնացորդները

02/03/2021 10:04

«168 Ժամ». Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր փորձում են փրկել պետականության վերջին մնացորդները


«168 Ժամ» թերթը գրում է. «Սեփական խոսնակի շուրթերով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Իսկանդերի» մասին իր սկանդալային հայտարարության պատճառն այն է, որ իրեն «ճիշտ չի զեկուցվել»։ «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել», - ասել է նրա խոսնակը: Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը մտել է մեծ ավանտյուրայի մեջ, որից, ինչպես նրա բոլոր քայլերի դեպքում, տուժում է Հայաստանի անվտանգությունը։

«Իսկանդերի» չկրակելու մասին Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ակնհայտորեն թաքնված նպատակներ ուներ. դրանով նա կամ ինչ-որ ուղերձ էր հղում, օրինակ, Արևմուտքին՝ ակնկալելով ստանալ, ասենք՝ քաղաքական աջակցություն, կամ պարզապես փորձում էր վարկաբեկել Ռուսաստանին՝ դրա դիմաց ինչ-ինչ դիվիդենտներ ստանալով։

Այդ հայտարարությունից հետո, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները չեն արդարացել, Արևմուտքից նա չի ստացել այն, ինչի համար դիմել էր նման ավանտյուրայի։ Իսկ ռուսական գրեթե բոլոր շրջանակներից ստացված, մեղմ ասած, խիստ արձագանքը Նիկոլ Փաշինյանին դրել էր ուղղակի պատային վիճակում։ Եվ ահա այդ իրավիճակից նա որոշեց դուրս գալ՝ Հայաստանի զինված ուժերի, բանակի հերթական հեղինակազրկման հաշվին։ Խոսնակի հայտարարությունում չի հասցեավորվում, սակայն ակնհայտ է, որ վարչապետին «ճիշտ չզեկուցել» կարող էին միայն Զինված ուժերից, Գլխավոր շտաբից։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր խայտառակ ու վտանգավոր հայտարարության պատասխանատվությունը դնում է Գլխավոր շտաբի վրա, ու դա անում է այն պահին, երբ բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում է պաշտոնանկ անել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Բայց իրավիճակի ողբերգականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ իր կարծիքով՝ նման խորամանկությամբ չոր դուրս գալով իրավիճակից, միևնույն ժամանակ խոստովանում է, որ ինքը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Երկրի ղեկավարը, որին կարող են «սխալ զեկուցել» պետության զինանոցում առկա ամենահզոր զենքի օգտագործման մասին, հասկանալիորեն, այլևս չի տիրապետում իշխանությանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական կողմի առաջ արդարանալու համար, զոհաբերելով Հայաստանի զինված ուժերին, խոստովանում է սեփական անիշխանության, իրավիճակին չտիրապետելու մասին։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում հետևողականորեն կազմաքանդել է պետությունն ու պետականությունը, պետական կառավարման բոլոր համակարգերը։ 44-օրյա պատերազմի միջոցով նա կարողացավ մեծագույն հարված հասցնել նաև Հայաստանի ամենակայացած համակարգին՝ բանակին։

Բայց նա դրանով չի սահմանափակվում և պատերազմից հետո էլ շարունակում է բանակը հեղինակազրկելու իր հակապետական քայլերը։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր դեռևս փորձում են փրկել պետության ու պետականության վերջին մնացորդները։ Նրա հաղթանակն այդ պատերազմում նշանակելու է Հայաստանի պետականության վերջնական կորուստ՝ ամբողջացնելով Ադրբեջանի՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/04/2021 19:56 Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում 16/04/2021 19:50 Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով 16/04/2021 19:40 ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 194 զինծառայողների անուններ 16/04/2021 17:50 Զորամասերից մեկում անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն (Լուսանկարներ) 16/04/2021 17:44 Բրայզան այցելել է Բաքվի «ռազմական ավարի պուրակ». ժամանակն է, որ ՀՀ ԱԳՆ-ն զբաղվի «սև ցուցակով». Պատգամավոր 16/04/2021 17:37 Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի փորձն ու ծառայողական ուղին 16/04/2021 17:28 Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործով ՍԴ-ն որոշեց կարճել վարույթը 16/04/2021 17:23 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 10 վթար. 2 մարդ մահացել է, 19-ը՝ ստացել վնասվածքներ 16/04/2021 17:07 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8995 դեպք 16/04/2021 16:52 Արցախի նախագահը ծանուցագիր ստանալու դեպքում գնալու է հարցաքննության. Խոսնակ (Արմենպրես) 16/04/2021 16:44 Ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները 16/04/2021 16:35 Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ 16/04/2021 16:32 «Գործադիր իշխանությունը վարչապետի դեմքով թիրախավորել է դատական իշխանությանը». Արա Զոհրաբյանն անդրադարձել է ԲԴԽ նախագահի հարցին 16/04/2021 16:16 Աստված պահապան բոլորիդ չարի դեմ կռվում. Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկաններին 16/04/2021 15:45 Վրաստանում ՀՀ նախագահի հյուրանոցային ծախսերը հոգում է հրավիրող կողմը 16/04/2021 15:39 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով ամբողջ աշխարհում լուռ ակցիաներ են անցկացվել 16/04/2021 15:30 Անձրևաջրերը դիերի վրայի մանրէները տանում, խառնում են ազգաբնակչության խմելու ջրին, եթե համապատասխան զտում չարվի. Պատգամավոր 16/04/2021 15:25 Ադրբեջանի ԱԳՆ-ն քառատողով է պատասխանել Նիկոլ Փաշինյանին 16/04/2021 15:13 Թբիլիսիում ձերբակալել են Վրաստանի բանկի մասնաճյուղում այցելուներին պատանդառած տղամարդուն 16/04/2021 14:54 Զինված տղամարդը Թբիլիսիի բանկերից մեկում պատանդներ է վերցրել 16/04/2021 14:45 ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ 16/04/2021 14:33 Ուժային կառույցներն իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու, երբ կհատվեն գծեր. ՀՀ վարչապետ 16/04/2021 14:26 «Բացառել ընտրակաշառքների որևէ հնարավորություն». Փաշինյանը համոզված է՝ Ոստիկանությունը կկարողանա ապահովել քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը 16/04/2021 14:22 Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ Զանգեզուրի միջանցքի հարցը. Մհեր Գրիգորյան 16/04/2021 14:19 Պատերազմից հետո մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների. Նիկոլ Փաշինյան 16/04/2021 14:15 Հայաստանը հնարավոր է վետո դնի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելուն. Փոխվարչապետ 16/04/2021 14:09 Ադրբեջանցիներին Սյունիքով ինչ-որ միջանցք տրամադրելու հարց, կարծում եմ՝ չկա, չի էլ կարող լինել. Արմեն Խաչատրյան 16/04/2021 13:56 Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով անպայման ստեղծվելու է, բայց պետք է մի փոքր սպասել. իմքայլական պատգամավոր 16/04/2021 13:50 Մարուքյանը սամակատո՞վ ա գնում Վանաձոր, գալիս. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) 16/04/2021 13:41 Սիրիայում ականի վրա պայթել է գյուղացիներ տեղափոխող բեռնատար 16/04/2021 13:31 «ԱԽ նիստերի արձանագրություններն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը». Օնիկ Գասպարյանն առաջարկում է նախաձեռնել պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում 16/04/2021 13:25 Թուրքիայից Ռուսաստան ժամանողները երկու անգամ են COVID-19-ի թեստ հանձնելու 16/04/2021 13:11 Հայաստանը Լեհաստանից ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել՝ արցախցիներին տրամադրելու նպատակով 16/04/2021 12:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին 16/04/2021 12:52 Ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի հեռավոր շրջանների բնակիչներին 16/04/2021 12:41 Սիսիանի բժշկական կենտրոնը կվերակառուցվի 16/04/2021 12:33 Երկրի բնակչությունը 10 տոկոսով կրճատել եք, եկել ասում եք՝ նախկիններն են մեղավոր, ոնց որ իշխանության մանյակ լինեք. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ) 16/04/2021 12:30 ԱԺ-ում իշխանական պատգամավորների օնլայն քասթինգն է՝ ընտրություններում անցողիկ տեղերում «գրվելու». Տիգրան Աբրահամյան 16/04/2021 12:25 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է մոտ 370 բեռնատար 16/04/2021 12:17 Իշխանության որևէ ներկայացուցիչ ինձ հետ կոնտակտի դուրս չի եկել. «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր 16/04/2021 12:08 Արցախի 75%-ն է հանձնվել, մնացած 25%-ը չկատարելու միակ պատճառը՝ Ռուսաստանն է. Արտակ Զաքարյան 16/04/2021 11:56 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի հիվանդության 11 դեպք 16/04/2021 11:41 Տեխասում տղամարդը կրակ է բացել օդանավակայանի տերմինալի մոտ 16/04/2021 11:30 Երեկ Ջրականում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել. ականապայթյունայինից հետո աշխատանքները դադարեցվել են 16/04/2021 11:24 Պատերազմից առաջ իշխանականների ունեցած ամբարտավանությունը կարճ ժամանակով դադարեց, պատճառն անասնական վախն էր. Գորգիսյան (Տեսանյութ) 16/04/2021 11:19 «Գործ ունենք դատական իշխանության վերջնական ջախջախման հետ». Իրավապաշտպանը պնդում է՝ Ռուբեն Վարդազարյանի «գործը թխված է» 16/04/2021 11:11 Հաստատվել են նախադպրոցական կրթության ոլորտում ներառական կրթության համակարգը ներդնելու պլանը և ժամանակացույցը 16/04/2021 11:06 Կառավարությունը ոչ թե պետք կրճատի ոչ աշխատանքային օրերը, այլ քայլեր ձեռնարկի երկրում աշխատանքի արտադրողականության բարձրացման ուղղությամբ. Տնտեսագետ 16/04/2021 11:00 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 961 դեպք, մահացել է 23 մարդ 16/04/2021 10:56 Շուռնուխում հիմնանորգվում է նաև երկհարկանի բազմաբնակարան շենք 16/04/2021 10:47 Ռուսաստանի մասին ելույթի ժամանակ Բայդենը շփոթել է Պուտինի ազգանունը 16/04/2021 10:35 «Ուկրաինայի փոխվարչապետն, այցելելով Ակնա, նշել է՝ նպատակն Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն է». Մարուքյանը ուկրաինացի պաշտոնյաներին հիշեցնում է ժողովրդավարության մասին 16/04/2021 10:26 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 16/04/2021 10:12 Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի հարակից բնակավայրերում 16/04/2021 10:02 «Հրապարակ». Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում իշխանությունների համար 16/04/2021 10:00 «Ժողովուրդ». Իշխանությունների հաջորդ թիրախը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է 16/04/2021 09:57 «Հրապարակ». Վարդան Աթաբեկյանը նախաձեռնում է գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ձևավորել 16/04/2021 09:55 «Իրավունք». ՔՊ-ում մտահգված են մարզերում ձայներ ապահովելու հարցով 16/04/2021 09:47 «Հրապարակ». Խորհրդարանի թիվ մեկ ուսապարկը հավակնում է դառնալ հայրենի խորհրդարանի Ժիրինովսկին 16/04/2021 09:43 «Ժողովուրդ». Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների արագ վերադարձը. Ֆուրլաս 16/04/2021 09:40 «Հրապարակ». Հայաստանի և Արցախի ապագան լինելու է թուրքերի՞ հետ 16/04/2021 09:28 «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում հրդեհի հետևանքով կան տուժածներ. տարհանվել է 11 հիվանդ. մանրամասներ 15/04/2021 20:49 Ջրականի շրջանում որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում է ստացել Արցախի ԱԻՊԾ օպերատիվ խմբի հրամանատարը 15/04/2021 18:51 ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ. պետք է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում. Նիկոլ Փաշինյան 15/04/2021 18:46 ՌԴ տարածքում կանցկացվի ռուս-հայկական համատեղ զորավարժություն 15/04/2021 18:45 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1030-ով 15/04/2021 18:36 Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին. նրան կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանը 15/04/2021 18:30 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8944 դեպք 15/04/2021 18:16 Մեսին օգնել է 50 հազար չափաբաժին կորոնավիրուսի պատվաստանյութ գնել Հարավային Ամերիկայի ֆուտբոլիստների համար 15/04/2021 18:08 Ֆիլիպ Լինչ. Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը, ինչն էլ կարտացոլվի ֆինանսական շուկաներում (Տեսանյութ) 15/04/2021 18:03 Իրանն անվանել է միջուկային գործարքի շուրջ բանակցությունները դադարեցնելու պայմանը 15/04/2021 17:49 Վրաստանը դուրս կբերի իր զորքերն Աֆղանստանից 15/04/2021 17:43 Եկեք ընդմիշը հասկանանք՝ մենք չենք պարտվել. Իմքայլական պատգամավոր 15/04/2021 17:40 Անվտանգության խորհուրդն Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել (Լուսանկարներ) 15/04/2021 17:36 Թուրքիան հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերություններում իր չեզոքության մասին 15/04/2021 17:27 Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար. ՄԻՊ 15/04/2021 17:21 600 հազար դրամ կաշառքը վերցնելուց հետո մայորը բերման է ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը 15/04/2021 17:12 Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 15/04/2021 17:07 Հայտնաբերվել է ՌԴ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողը 15/04/2021 16:57 Հայկական հեռուստատեսության 65 ամյակին ընդառաջ Հանրային հեռուստաընկերությունում բացվեց թանգարանային անկյուն (Լուսանկարներ) 15/04/2021 16:53 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 պատահար. 1 մարդ մահացել է, 16-ը՝ ստացել վնասվածքներ 15/04/2021 16:43 Հայտնի է դարձել Շվեդիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը 15/04/2021 16:31 Ադրբեջանի՝ գերիներին հայրենիք չվերադարձնելու հարցը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացմանը. Միրզոյան 15/04/2021 16:29 Հայ ժողովրդի գերխնդիրը. Հայկական պետության ապագան չի կարելի պատկերացնել առանց հստակ ծրագրերի. Կամո Աթայան 15/04/2021 16:19 Ապարանում հիմնվել է վարդերի «քաղաք» (Տեսանյութ) 15/04/2021 16:08 Ժամանակավորապես կփակվի Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելը 15/04/2021 16:05 «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի 15/04/2021 16:03 Երեխաները կորոնավիրուսը թեթև են տանում. վարակման ավելի փոքր ցուցանիշ ունենք. Նախարար 15/04/2021 15:57 ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանում 15/04/2021 15:52 Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն 15/04/2021 15:44 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի կրկնավարակի շուրջ 600 դեպք 15/04/2021 15:29 Հայկական ատոմակայանի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ՝ տեխնիկական սպասարկման և վերանորոգման փորձի փոխանակման նպատակով 15/04/2021 15:15 «Ալիևին չճանաչողները նրա շրթունքները համեմատում են գրեթե Ջոկոնդայի հետ». Դավիթ Բաբայանը պնդում է՝ ավելի շատ գերիներ կան Ադրբեջանում, քան ներկայացվում է 15/04/2021 15:05 Գոռ Գևորգյանի նկատմամբ վարչապետի ագրեսիան ուղղված էր «Իմ քայլի» պատգամավորներին. մտավախություն ունեն, որ խմբակցությունից դուրս եկողներ կլինեն. Թագուհի Թովմասյան 15/04/2021 14:57 Մատվիենկոն հորդորել է պահպանել փխրուն խաղաղությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում 15/04/2021 14:40 Ադրբեջանի հանցագործությունների «ցուցադրություններն» ուղիղ մարտահրավեր են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված միջազգային ջանքերին. ԱԳՆ 15/04/2021 14:36 Գեներալները կարծիքներ են հայտնում, վերջում Նիկոլ Փաշինյանն է որոշում կայացնում. Մարուքյանը՝ Լելե Թեփեի օպերացիայի մասին 15/04/2021 14:22 Լիլիթ Մակունցը դեսպան է դառնալու. հարցը չի փակվել. Մարուքյան 15/04/2021 14:17 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի սահմանադրական կարգը տապալելու քրեական գործով 15/04/2021 14:13 Վարչապետն է գաղտնի տեղեկատվությունը հրապարակել, նա էլ պետք է ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում և ոչ թե Օնիկ Գասպարյանը. Մարուքյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը