02/03/2021 17:12
Ինչո՞ւ չեք պատասխանում Ադրբեջանի նախագահին, որն ամեն օր ձեռք առնելով, ինչ-որ բաներ է ասում. Պատգամավոր (Տեսանյութ)
Ես կարծում եմ, որ եթե «Իսկանդեր»-ի մասին բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է անում և դա թյուրիմացություն է առաջացնում, նշանակում է՝ հայ-ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ են փորձում խրել, խորհրդարանական ամբիոնից ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Բարի եղեք ասել՝ իսկ ո՞վ է տվել էդ տեղեկությունը, ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է թյուրիմացության մեջ գցել բարձրագույն պաշտոնյային, և այդ թյուրիմացություններն անընդհատ շարունակվելո՞ւ են շքերթի նման», - հարց բարձրացրեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին՝ պատգամավորը ընդգծեց, որ Հայաստանի կողմից դրանց որևէ պատասխան չի տրվում.
«Ինչո՞ւ չեք պատասխանում Ադրբեջանի նախագահին, որն ամեն օր ձեռք առնելով, ինչ-որ բաներ է ասում: Հայաստանից ինչ-որ պատասխան չկա»: