02/03/2021 11:22
Փաշինյանը փորձում է Հայաստանը «հրել» դեպի Արևմուտք. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանն Արցախը հանձնեց թուրքերին, հիմա փորձում է շրջանը փակել, փորձում է տրանսֆորմացնել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումները, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետն ուզում է Ռուսաստանը դուրս մղել Հայաստանի գեոպոլիտիկ տիրույթից:
«Իրեն իշխանության բերած արտաքին ուժերի հրահանգով նա փորձում է Հայաստանը «հրել» դեպի Արևմուտք: Մեր տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունը նշանակում է Թուրքիայի անմիջական ներկայություն», - ասաց ԲՀԿ պատգամավորը: