02/03/2021 15:12
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը խորհրդարանը չքննարկեց. թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել
Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը հետաձգվեց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց թեկնածուներից մեկի ինքնաբացարկ հայտնելու մասին:
«Ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն այն մասին, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը պետք է երեք թեկնածուներից ընտրություն կատարի», - ասաց Միրզոյանը: