02/03/2021 14:07
Փաշինյանը պատգամավորներից կախվածությունն ուզում է վերացնել. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզվում է, որ կիսանախագահական համակարգն ավելի ճիշտ է:
«Այս պայմաններում մենք այդպես էլ չանցանք խորհրդարանական համակարգի: Անցանք սուպերվարչապետական համակարգի, որը տապալեց ամեն ինչ: Եթե իմ պատկերացրած կիսանախագահականի մասին է խոսք գնում, չեմ բացառում, որ ճիշտ քայլ կարող է դիտարկվել, բայց մի կարևոր հանգամանք կա՝ ո՞վ է անում այդ հանրաքվեն, որովհետև հանրաքվեի ժամանակ մեզ պետք է ավելի քան 600 հազար «կողմ» քվե: Եթե դա անի այս իշխանությունը՝ հղի է տապալմամբ: Այսինքն՝ լավ գաղափարը կարող է հանրաքվեով տապալվել, որովհետև էդքան «կողմ» քվե անհնար է ահավաքել: ՀՀ-ում սահմանադրական բոլոր հանրաքվեները կեղծվել են», - ասաց Մարուքյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանն ուզում կիսանախագահական կառավարման համակարգի անցնել, Մարուքյանն ասաց՝ վարչապետը կախվածության մեջ է խորհրդարանական պատգամավորներից և այդ կախվածությունն ուզում է վերացնել:
«Չի ուզում կախվածություն ունենա, որ մեկը չգնա, ասի՝ հորոխպորս տղուն կադաստրի պետ դիր՝ «Լուսավորի» կողմը չանցնեմ», - ասաց նա: