02/03/2021 14:43
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ քթի պլաստիկ վիրահատությունները կլինեն ավելի հասանելի. «Արթմեդ» ԲԿ
Պլաստիկ վիրաբուժությունը նորանոր հաջողություններ է գրանցում և դարձել է բժշկության ամենատարածված ճյուղերից մեկը։ Հիմնականում պլաստիկ վիրահատություններ կատարում են կանայք:
Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հայտնի մասնգետներից է լոր բժիշկ Արայիկ Ղարիբյանը։ Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ պլաստիկ վիրաբուժուությունը ոչ միայն ներկայանալի է դարձնում արտաքինը, այլև ունի բուժական նշանակություն, որի մասին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվում պացիենտներին:
«Մեր բուժհաստատությունում կարողացել ենք ստեղծել մի բուժական հարթակ, որի միջոցով հնարավորոթյուն է ընձեռնվում կանանց և աղջիկներին տրամադրել արդյունավետ և մատչելի վիրահատական և բուժական ծառայություններ: Իսկ կանանց միամսյակի ընթացքում դրանք նկատելիորեն կընդլայնվեն։ Հայաստանում ավանդաբար քիթը համարվել է հայկականության խորհրդանիշ, սակայն բժիշկները այն վիրաբուժական միջամտությունների միջոցով գեղեցկացնում են, որպեսզի հայ կանայք կարողանան իրենց կանացիությունն ի ցույց դնել հանրությանը», - ասաց լոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, ԱԱԻ գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Արթմեդ» ԲԿ փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը:
Նա նշեց, որ վերջին տարիներին պացիենտների այցելությունների թիվն ավելացել է, «հետաբար կարող ենք փաստել, որ բժիշկների կատարած աշխատանքի արդյունքը տեսանելի է»։