02/03/2021 14:20
Այո՛ արտահերթ ընտրություններին, բայց ոչ Փաշինյանի կողմից անցկացվող. Նաիրա Զոհրաբյան
Հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են, բայց դրանք չի կարող և չպետք է անցկացնի տոտալ վարչական ռեսուրս կիրառող մարդը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Այո՛ արտահերթ ընտրություններին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող արտահերթ ընտրություններին: Կիրառելով վարաչական ռեսուրս, ահաբեկելով, կաշառելով, սպառնալով՝ մարդկանց տանելու է ընտրատեղամաս: Նիկոլ Փաշինյանը չի կարող այլևս լինել ՀՀ-ում ազատ և արդար որևէ գործընթացի կազմակերպիչ՝ ընտրություն լինի, թե հանրաքվե: Վստահեցում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում որևէ ընտրություն չի անցկացնելու», - ընդգծեց պատգամավորը: