02/03/2021 16:07
Հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, Սամվել Գրիգորյանն անհրաժեշտ է համարել համակարգել դատարանի բնականոն աշխատանքը. ԲԴԽ նախագահ
Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Թեկնածուներից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի նախագահ Սամվել Գրիգորյանն այսօր առավոտյան գրությամբ դիմել է ԲԴԽ նախագահին, տեղեկացնելով, որ այլևս չի ցանկանում, որ իր թեկնածությունը քննարկվի և չի հավակնում ստանձնել այդ պաշտոնը։
«Առավոտյան անձամբ զրուցել եմ իր հետ։ Պարոն Գրիգորյանն ինձ բացատրեց, որ հետպատերազմյան շրջանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, գտնում է, որ այսօր քան երբևէ առավել անհրաժեշտ է համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել Սյունիքի մարզի բնականոն աշխատանքները, այդ իսկ պատճառով չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնը»։