02/03/2021 13:35
ՀՀ-ում դեսպանատների, ՀԿ-ների, ընդդիմության բոլոր հարցումներով Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլորը միասին վերցրած։
«Եկեք մի բան ֆիքսենք, ՀՀ-ում բոլոր տեսակի հարցումներով՝ ընդդիմության հարցումներով, դեսպանատների հարցումներով, անկախ հասարակական կազմակերպությունների հարցումներով «Քաղաքացիական պայմանագիրը» և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան հայտարարված ընդդիմության բոլորը միասին վերցրած» - ասաց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում կազմակերպվել է, սակայն դա չի կարելի անվանել վարչական ռեսուրսի կիրառում։