02/03/2021 10:40
Ո՞վ ա ձեզ ասել, որ էսքանից հետո իրավունք ունեք պայման դնելու. ընդդիմադիր պատգամավորը՝ մեծամասնությանը (Տեսանյութ)
Գնումների մասին, հաշվեքննիչ պալատի մասին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը թվարկեց ԱԺ-ի օրակարգում ընդգրկված հարցերը:
«Ժողովո՛ւրդ, ոնց որ Հայաստանն առանձին է ապրում՝ իր դարդերով, դուք լրիվ առաձին օրակարգեր եք փորձում գեներացնել: Միտումնավոր պարալիզացնել պառլամենտի աշխատանքն այն առումով, որ ձեր օրակար՞գը նայվի: Դուք չե՞ք տեսնում, որ ձեր օրակարգը տանում է «կատաստրոֆայի», բա ո՞նց ենք դուրս գալու էս վիճակից: Ասում եք՝ սրանք են մեր պայմանները ու բոլորը էս պայմաններով պետք է շարժվեն: Ո՞վ ա ձեզ ասել: Իսկ ո՞վ ա ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու», - մեծամասնությանը դիմեց պատգամավորը: